ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Լավ սցենար

Լավ սցենար
04.03.2019 | 18:09

Հայտարարությունն այն մասին, որ չունենք` նոր հայկական կինո, քննադատությունների է արժանանում: Կա հակառակ կարծիք, որ ամեն ինչ արվել է` նոր լավ կինոն հանրությանը չհասցնելու համար: Կինոոլորտի ներկայացուցիչները հաճախ են նշում նաև, որ լավ կինո ունենալու համար պետք է ունենալ նախ և առաջ` լավ կինոսցենար: Նկատեցինք, որ «Գյոթե կենտրոն Երևան»-ը և «Կին» միջազգային կինոփառատոնը հայտարարում են կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի սցենարների մրցույթ նվիրված հայ նշանավոր կանանց: Այդ նպատակով` մարտի 25-30-ը տեղի է ունենալու «Հայ կինը և 20-րդ դարը՝ մոռացված անուններ» սցենարի զարգացման դասընթաց, որը կվարի սցենարիստ և ռեժիսոր Կլաուդիա Պրիտցելը Գերմանիայից: Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ուսանող, այնպես էլ շրջանավարտ սցենարիստներ, ռեժիսորներ, օպերատորներ, մուլտիպլիկատորներ և այլ հետաքրքրված անձինք: Դասընթացի նպատակն է զարգացնելով հայտը հասցնել այն լիարժեք սցենարի և դրանով իսկ նկարահանել ֆիլմ: Թերևս լավ առիթ է նաև` լավ սցենար գրելու մեթոդներին ծանոթանալու համար:

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ